Մոսկվան փորձում է Երևանի և Բաքվի միջև երկխոսություն հաստատել. Կոպիրկին

Ռուսաստանը համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղի հարցում ուղիղ երկխոսություն ստեղծել։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Այսօրվա քայլերը բավարար չեն». Կոպիրկինը` Հայաստանում ռուսական «մեղմ ուժ» կիրառելու մասին

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է, Սերգեյ Լավրովը դա ևս մեկ անգամ հաստատել է, մենք մտադիր ենք շարունակել աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։ Գտնում են, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և պետք է հիմնված լինի երկու կողմերի համաձայնության վրա», – ասաց Կոպիրկինը։

Նրա խոսքով` աշխատանքի ուղղություններից մեկը կողմերի միջև ուղիղ երկխոսություն հաստատելու համար հնարավորության խթանումն է։