Արտակարգ դեպք ՊՆ զորամասում. 19-ամյա զինվորը հրազենային վնասվածք է ստացել գլխի մասում

Զինվորը բանակ էր զորակոչվել Արարատի զինկոմիսարիատից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում երեկ՝ դեկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Զինծառայողներին ծանր վիճակում Ստեփանակերտից Երևան են տեղափոխել

Գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ՝ 19-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը, որը բանակ էր զորակոչվել Արարատի զինկոմիսարիատից։

Այս պահի տեղեկություններով՝ հոսպիտալի բժիշկներին հաջողվել է փրկել զինվորի կյանքը, սակայն նա վերակենդանացման բաժանմունքում է։

Փաստի առթիվ նախաքննություն է սկսվել։