«Սպիտակը» դուրս մնաց «Օսկարի» հավակնորդ ֆիլմերի կարճ ցանկից

88-ի երկրաշարժի մասին պատմող ֆիլմը չի կարողանա պայքարել հեղինակավոր մրցանակի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ Կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված ֆիլմերի կարճ ցանկը, որում, սակայն, չի ներառվել ռեժիսոր Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը, որը պատմում է 1988–ին տեղի ունեցած երկրաշարժի մասին։

«Օսկարի» կարճ ցանկում 9 ֆիլմ են ներառել` «Անցման թռչուններ» (Կոլումբիա), «Մեղավորը» (Դանիա), «Երբեք հետ մի նայիր» (Գերմանիա), «Գողերը» (Ճապոնիա), «Այկա» (Ղազախստան), «Կապերնաում» (Լիբանան), «Ռոմա» (Մեքսիկա), «Սառը պատերազմ» (Լեհաստան), «Այրվելով» (Կորեա) ֆիլմերը:

Հիշեցնենք, որ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 24-ին: