Հայաստանը կարող է գրավել զբոսաշրջիկներին Ռուսաստանի մարզերից. Կոպիրկին

Ռուսաստանը դեսպանը համոզված է, որ Ռուսաստանի մարզերից դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի ավելացման ներուժ կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik.  Ռուսաստանի մարզերի հետ համագործակցությունը կխթանի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Այսօրվա քայլերը բավարար չեն». Կոպիրկինը` Հայաստանում ռուսական «մեղմ ուժ» կիրառելու մասին

«Կարծում եմ`սա միջտարածաշրջանային համագործակցության կարևոր ոլորտներից մեկն է», – ասաց Կոպիրկինը։

Նրա խոսքով` կարելի է փոխշահավետ համագործակցել Հայաստանի հանգստավայրերն օգտագործելու համար։

«Մարզերի բնակիչների, ձեռնարկությունների և ընկերությունների աշխատակիցների կարելի է ուղարկել այստեղ։ Կարելի է համատեղ հոսք կազմակերպել։ Եվ սա արդեն պետք է լինի մարզերի միջև պայմանավորվածությունների մակարդակով», – նշեց Կոպիրկինը։

Նա կարծում է, որ համապատասխան ռեսուրսներ կան, բայց այդ ուղղությամբ աշխատել է պետք։

OZON.travel թրևլ–գործակալության տվյալներով` Հայաստանը ռուսաստանցիների համար Ամանորի տոներին ամենամեծ պահանջարկը վայելող զբոսաշրջային ուղղությունից մեկն է։