Հայաստանի ռուս զինծառայողները արյուն են հանձնել կարիքավոր հիվանդների համար

Ավելի քան 500 զինծառայող ու նրանց ընտանիքի անդամները անհատույց կերպով արյուն են հանձնել Գյումրիի Արյան բանկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները «Դարձիր դոնոր» բարեգործական ակցիայի շրջանակում արյուն են հանձնել կարիքավոր հիվանդներին։

Հայ պատգամավորները արյուն հանձնեցին

Ավելի քան 500 զինծառայող ու նրանց ընտանիքի անդամները անհատույց կերպով արյուն են հանձնել Գյումրիի Արյան բանկում։ Հավաքած ու ստուգված արյունն անհրաժեշտության դեպքում օգտագործվելու է Հայաստանում արյունահոսության ու ուռուցքաբանական հիվանդություններ ունեցողների բուժման համար։

Ակցիայի յուրաքանչյուր մասնակից հանձնել է մոտ 350-400 միլիլիտր արյուն։ Ընդհանուր առմամբ, հավաքվել է մոտ 200 լիտր արյուն։

«Մեզ համար սա ավանդական միջոցառում է, որն անցկացվում է Գյումրիի կարիքավոր բնակիչներին օգնություն ցուցաբերելու նպատակով», – ասաց 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովը։

Անդրկովկասում ռուսական միավորումում «Դոնորի օրերն» անցկացվում են 2011 թվականից ու արդեն ավանդական բնույթ են կրում։ Ներկայիս ակցիան ընթացիկ տարվա ընթացքում արդեն 13–րդն է։ Ընդհանուր առմամբ, յոթ տարվա ընթացքում ակցիային մասնակցել են ավելի քան 3,5 հազար մարդ։