ՌԱԴԻՈ

Ավետիսյան. «Աշխատաշուկայում ամենամեծ պահանջարկն ունի ՏՏ ոլորտը»

Աշխատաշուկայի մասնագիտացված վերլուծությամբ զբաղվող առցանց հարթակի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացնում է իրենց վերլուծության արդյունքը։
Sputnik
Ավետիսյան. «Աշխատաշուկայում ամենամեծ պահանջարկն ունի ՏՏ ոլորտը»

Աշխատաշուկայի ակտիվության վերլուծությունը ցույց է տվել, որ Հայաստանում ամենամեծ պահանջարկն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Լուիզա Ավետիսյանը։

«Մենք օրական կտրվածքով հազարավոր տվյալներ ենք վերլուծում և ուզում ենք դա օգտագործել, որպեսզի մեր շահառուներին (աշխատանքային փնտրողներ և գործատուներ) ներկայացնենք աշխատաշուկայում տիրող իրավիճակը»,– ասաց նա։

Ըստ Ավետիսյանի` դա նաև որոշ չափով օգնում է երիտասարդներին կարիերայի ընտրության կողմնորոշման հարցում։