Լիլիթ Մակունցն իր պաշտոնին չի վերադառնա. ո՞ւր կգնա նա

Այսօր շատերին է հետաքրքրում` ԱԺ ընտրությանը մասնակցած պաշտոնյաները կընտրեն նախարարի, թե պատգամավորի աթոռը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը կառավարության ձևավորումից հետո չի վերադառնա նույն պաշտոնին, այլ Ազգային ժողովում կլինի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։ Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը»։

Ըստ պարբերականի ` խմբակցության քարտուղար կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Հակոբ Սիմիդյանը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ նախարարությունների թիվը կառավարությունում պետք է  կրճատվի։