Հայաստանից արտերկիր փոխանցումները հիմնականում պայմանավորված են մասնավոր գործարքների ու ինտերնետային առևտրի դիմաց վճարումներով։ Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Հայաստանից ֆինանսական արտահոսքերի մասին մամուլում առկա լուրերին ասաց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը։
«Մենք ֆինանսական համակարգից որևէ արտահոսք չենք տեսնում»,–ասաց նա։
Նրա խոսքով, Հայաստանից դրամական փոխանցումների հիմնական ուղղություններն են Չինաստանը, ԱՄԷ–ը, ԱՄՆ–ը, Միացյալ թագավորությունը։
«Հայաստանից արտերկիր մասնավոր փոխանցումը միջինը 2800 դոլար է, որից երևում է, ր մեծ մասամբ առևտրին է ուղղված, իսկ ներս փոխանցումները` 500 դոլար։ Դա էլ երևում է, որ մեր արտագնա աշխատողներն իրենց աշխատավարձերն են փոխանցում այստեղ»,– ասաց Ստեփանյանը։
Նրա խոսքով` Հայաստանից դուրս բերվող գումարների էական տարբերություն այս և նախորդ տարիների միջև Կենտրոնական բանկը չի արձանագրել։