Հայաստանի որոշ հատվածներում ձյուն կտեղա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հայաստանցիներն առաջիկա օրերին տեղումներից չեն խուսափի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքում դեկտեմբերի 18-ին, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Դեկտեմբերի 19-ին, 20-ի գիշերը տեղումներ չեն գրանցվի։

«Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-ի գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում դեկտեմբերի 18-ին, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում են տեղումներ և մառախուղ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ թաց ձյան տեսքով, 19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 5-7 աստիճան տաքություն, գիշերային ժամերին 1 աստիճան ցրտից մինչև 1 աստիճան տաքություն։