Ժոզե Մոուրինյուն հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից

Ժոզե Մոուրինյուն այլևս «կարմիր սատանաների» մարզիչը չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հեռացվել է գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հայտնում է անգլիական ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը:

«Ակումբը շնորհակալություն է հայտնում Ժոզեին «Մանչեսթեր Յունայթեդում» իր աշխատանքի համար և հաջողություն մաղթում նրան ապագայում»,- ասված է ՄՅՈւ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ակումբը խոստանում է շուտով տեղեկացնել, թե ով կլինի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը մինչև մրցաշրջանի ավարտը։ «Մանչսթեր–Յունայթեդը» նաև սկսում է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները:

Հիշեցնենք` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում իր վերջին խաղում պորտուգալացի մասնագետը 1:3 հաշվով պարտվել է «Լիվերպուլին»: