ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. ԱՄՆ–ում պապարացիներին հաջողվել է առաջին անգամ լուսանկարել աստղայի զույգի` Ջորջ և Ամալ Քլունիների երեխաներին։
Հմայիչ փոքրիկները` Էլլան և Ալեքսանդրը, Նյու Յորքի Four Seasons բարձրակարգ հյուրանոցից դուրս են եկել մոր գրկում։ Ամալը միաժամանակ գրկել է փոքրիկներին և իրերով լի փոքրիկ պայուսակը։ Երեխաներն իրենց հերթին գրկել են սուրբծննդյան շարֆերով միանման արջուկներին։ Իսկ Ջորջ Քլունին հյուրանոցը լքել է մեկ սև ճամպրուկով։
56–ամյա Ջորջ Քլունին և 39–ամյա Ամալ Ալամուդինն առաջին անգամ ծնող են դարձել անցած տարի։
Քլունին ապագա կնոջ հետ ծանոթացել է իր առանձնատանը։ Ամալին իր հետ ընթրիքի է բերել դերասանի ընկերը։ Նրանք առաջին հայացքից հավանել են միմյանց։ Ջորջի հայրը՝ Նիքը, նույնպես ներկա է եղել այդ հանդիպմանը և ասել է, որ ինքը միանգամից հասկացել է` որդին հանդիպել է իր երկրորդ կեսին։
Ջորջ Քլունին Հայաստանում է եղել 2016 թվականին` «Ավրորա» մրցանակը հանձնելու նպատակով: Նա այցելել է ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է դրել: