ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի մոտ իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենան և 74 համարի երթուղին սպասարկող երթուղային տաքսին։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը դեկտեմբերի 16-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Արգիշտի փողոցում՝ «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց բախվել են Nissan մակնիշի 181 I I 01 համարանիշի և թիվ 74 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի 1295 Տ համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Nissan-ը հաշվառված է ՀՀ ոստիկանության հաշվեկշռում: