Պայթյունից տուժած վանաձորցին հրաժարվել է հոսպիտալացումից

Բնակարանում կոտրվել էին հյուրասենյակի և ննջասենյակի ապակիները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 18:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շիրակացու փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման. կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ գազի բալոնից արտահոսքից բնակարաններից մեկում տեղի է ունեցել կուտակված գազի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման, ինչի հետևանքով կոտրվել են հյուրասենյակի և ննջասենյակի ապակիները:

Այրվածքներ ստացած քաղաքացի Ս. Չ.-ին (1966 թ.) շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին օգնություն. տուժածը հրաժարվել է հոսպիտալացումից: