Հրազենային վնասվածք ստացած զինվորին Ստեփանակերտից տեղափոխում են Երևան

Նրա վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Երեկ՝ դեկտեմբերի 16–ին, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի զինվոր։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Ստեփանակերտի հոսպիտալից։

Զինծառայողներին ծանր վիճակում Ստեփանակերտից Երևան են տեղափոխել

«Զինվորը հոսպիտալացվել է աչքի մասում ստացած հրազենային վնասվածքով։ Նա գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։ Այստեղ, տեղի բժիշկներն առաջին անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա վիրավորին ուղարկել են Երևանի զինվորական հոսպիտալ»,–ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով` այս պահին զինվորին տեղափոխող մեքենան Ստեփանակերտ–Երևան ճանապարհին է։

Արցախի ՊՆ հաղորդագրության համաձայն` հրազենային վիրավորում է ստացածը ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Ռաֆիկ Հակոբի Վահանյանն է, ով դեկտեմբերի 16-ին, ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում է վիրավորվել: