ՌԱԴԻՈ

Հովսեփյան. «Մարդիկ դարձել են պահանջատեր. ոչ թե գումար են ուզում, այլ աշխատանք»

Շիրակի փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Շիրակի մարզում տեղի ունեցող փոփոխությունների մասին։
Sputnik
Հովսեփյան. «Մարդիկ դարձել են պահանջատեր. ոչ թե գումար են ուզում, այլ աշխատանք»

Եթե ասեմ, որ Շիրակի մարզում կտրուկ փոփոխություններ են եղել, իհարկե սխալ կլինի, որովհետև 30 տարին բավականին մեծ կորուստներ է տվել, և դրանից հետո հնարավոր չէ միանգամից քարը քարին դնել։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Հովսեփյանը։

«Սակայն փոփոխություններ կան, և դրանք չի կարելի չգնահատել։ Մարդկանց վերաբերմունքն է փոխվել, հասկացել են մի կարևոր բան, որ վաստակելու են աշխատանքի միջոցով»,– նշեց նա։

Հովսեփյանի խոսքով` հիմա բավականին աշխատատեղեր են ստեղծվել, և նույնիսկ աշխատողների խնդիր կա։

«Պետք է մարդկանց պատրաստենք և՛ հոգեբանորեն, և՛ մասնագիտորեն, որպեսզի կարողանանք աշխատատեղերը լրացնել»,– ասաց մարզպետի տեղակալը։

Նա նշեց, որ մարդիկ դարձել են պահանջատեր. նրանք ոչ թե գումար են ուզում, այլ աշխատանք։