Թուրքիան չի կատարում իր պարտականությունները Սիրիայի մասով. Իդլիբ շրջանի ղեկավար

Իդլիբի նահանգապետի պաշտոնակատարն անդրադարձել է շրջանում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին պայմանավորվածությունները կատարելուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Թուրքական կողմը չի կատարում իր պարտականությունները Սիրիայի մասով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտնում է շրջանի նահանգապետի պաշտոնակատար Մուհհամեդ Ֆադի Սադունը։

Հիշեցնենք` Իդլիբ շրջանում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին պայմանավորվածությունը Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ձեռք էր բերվել սեպտեմբերին։

Սիրիայում Թուրքիայի միակողմանի գործողությունները Պենտագոնն անընդունելի է անվանել

Ըստ ծրագրի` զինված խմբավորումներն ու սիրիական բանակը մինչև հոկտեմբերի վերջը նշված շրջանից պետք է հանեին ծանր սպառազինությունը, որից հետո ռուսական ու թուրքական զինվորականները պետք է համատեղ սկսեին հսկել բաժանման գծերն և Հալեպ–Լաթակիա ու Հալեպ–Համա մայրուղիների բացումը։

«Մենք տեսնում ենք, որ թուրքական կողմը չի կատարում իր պարտականությունները` զինված խմբավորումների վրա ազդեցություն գործելու հարցում։ Որքան գիտենք` նրանք կարող են ազդեցություն ունենալ, բայց պայմանավորվածությունների իրականացման համար բավարար միջոցներ չեն կիրառում», – ասել է նահանգապետի պաշտոնակատարը։

Նրա տեղեկությունների համաձայն` նոյեմբերի 13–ին կամ 14–ին իշխանության մարմինները պետք է փոխանցվեին, ու պետք է սկսեին տարածքի հսկողություն իրականացնել։

«Սակայն ավելի քան մեկ ամիս անց տեսնում ենք, որ թուրքական կողմը չի կարողացել իրականացնել իր պայմանավորվածություններից և ոչ մեկը։ Հակառակը`տեղեկություն կա, որ զենքի մի մասը ապառազմականացված գոտի է մտցվել», – ասել է Սադունը։

Նա հիշեցրել է, որ փաստացի հարձակումներ են գործում սիրիական բանակի դիրքերի վրա և ականանետներից ու հրթիռներից կրակ են բացում։ Սադունը նշել է, որ սիրիական բանակը ստիպված է պատասխանել հարվածներին։