Կոլումբիայում գերությունից ազատել են լեգենդար Գաբրիել Գարսիա Մարկեսի զարմուհուն

Աղջկա համար 5 մլն դոլար փրկագին են պահանջել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Լեգենդար գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի զարմուհուն` 34-ամյա Մելիսա Մարտինես Գարսիային հաջողվել է ազատել գերությունից կոլումբիացի զինվորականների հատուկ գործողությունների արդյունքում։ Այս մասին հայտնում է Reuters–ը` հղում անելով երկրի նախագահ Իվան Դուկե Մարկեսի հայտարարությանը։

Բիտովի Արարատը. մարդ, որը հասկացավ Հայաստանը հենց առաջին շտրիխից

«ԶՈւ և Կոլումբիայի ոստիկանության անթերի գործողությունների արդյունքում հաջողվեց փրկել Մելիսա Մարտինես Գարսիային։ Երախտագիտություն եմ հայտնում մեր ուժերին համակարգված աշխատանքի համար», – Twitter–ում գրել է Դուկեն։

Այս տարվա օգոստոսին Կարիբյան ծովի ափին գտնվող Սանտա–Մարտա քաղաքի մերձակայքից Մելիսային առևանգել էր զինված գրոհայինների խումբ։ Հրոսակները 5 մլն դոլար փրկագին էին պահանջում, սակայն, այն վճարելու անհրաժեշտություն չեղավ։

Մելիսա Մարտինես Գարսիան 2014 թվականին 87 տարեկանում մահացած հայտնի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի եղբոր` Հայմե Գարսիա Մարկեսի թոռն է։

Փրկագին պահանջելու նպատակով առևանգումները բավական տարածված են Կոլուբմիայում, որտեղ ավելի քան 50 տարի ընթանում էր 260 հազար քաղաքացու մահվան պատճառ դարձած զինված հակամարտությունը։

Անցած դարի 90-ականներին այդ երկրում շուրջ 3000  առևանգում էր գրանցվել, իսկ 2017-ին` 193։