ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Ծանր բանակցությունների արդյունքում հաջողվել է Հայաստան հրավիրել լեգենդար ֆուտբոլային մասնագետի, որի անունը կհրապարակվի 2019թ. հունվարի 6-ին: Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի խորհրդական Արեն Մկրտչյան։
«Ներկայիս ֆուտբոլային մի շարք աստղեր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ համարվում են նրա սաները: Նա համաձայնել է մշտական բնակություն հաստատել Հայաստանում և մարզել մեր մարզիչներին, գրել ֆուտբոլի զարգացման ծրագիր»,– գրել է նա:
Մկրտչյանը նշել է նաև` երկիրը, որտեղ վերջին 20 տարիներին նա աշխատել է, այսօր ֆուտբոլային քարտեզում առաջատար դիրք է գրավում: