Քանի՞ օր կհանգստանան դպրոցականներն այս տարվա ձմռանը

Հայաստանի դպրոցներում սովորող երեխաների ձմեռային արձակուրդը կմեկնարկի Նոր տարուց մեկ շաբաթ առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 24-ից կմեկնարկի  ձմեռային արձակուրդը։

Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև  2019թ. հունվարի 6-ը ներառյալ:

Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ. հունվարի 20-ը ներառյալ:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի` Սուրբծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օրը, նշվում է հունվարի 7-ին, որը ոչ աշխատանքային օր է: Ուստի հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերը կվերսկսվեն 2019թ. հունվարի 8-ից: