Ասուլիս. «Աշխատանքը և աշխատավարձը Հայաստանում. վիճակագրություն և վերլուծություն»

Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «ՀՀ աշխատաշուկայի վիճակագրական վերլուծություն» թեմայով մամուլի ասուլիսը:
Sputnik

Մամուլի ասուլիսի ընթացքում տեխնիկական գիտությունների թեկնածու, աշխատաշուկայի մասնագիտացված վերլուծությամբ զբաղվող staff.am-ի  համահիմնադիր Լուիզա Ավետիսյանն ու staff.am համահիմնադիր Վահե Ավետիսյանը կներկայացնեն staff.am-ի կողմից իրականացված ՀՀ աշխատաշուկայի նախորդ երկու տարիների համեմատական վերլուծությունն ու վիճակագրական տվյալները։ Կներկայացվեն նաև աճի և նվազման տենդենցները, կկատարվի պատճառահետևանքային վերլուծություն:

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով  v.aloyan@sputniknews.com  էլ. հասցեով: