Apple–ին մեղադրում են iPhone X–ի սուտ գովազդի համար. ընկերության դեմ հայց են ներկայացրել

Հայցում գրված է, որ ընկերությունը էկրանի սխալ կետայնություն է նշել։ Արտադրողը պնդում է, որ այն 2436 x 1125 պիքսել է կազմում, հայցվորները կարծում են, որ իրականում այն ավելի ցածր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի –Sputnik. Ամերիկյան Apple ընկերությանը մեղադրել են iPhone X մեծ պահանջարկ ունեցող սմարտֆոնների էկրանի բնութագիրը սխալ ներկայացնելու համար . համապատասխան հայցը ներկայացվել է Հյուսիսային Կալիֆոռնիայի Շրջանային դատարան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Դուք էլ կարող եք այսպես. iPhone-ով նկարահանված լավագույն լուսանկարները

Ինչպես պնդում են երկու հայցվորները, ընկերությունը սխալ է նշել հեռախոսի այդ մոդելի էկրանի բնութագիրը։ Apple–ի տվյալներով` էկրանի կետայնությունը 5,8 դյույմ է կազմում։ Հայցվորները պնդում են, որ իրականում այն 5.6875 դյույմ է, ինչը նշվածից քիչ է։

Բացի այդ, հայցում ասվում է, որ ընկերությունը սխալ կետայնություն է նշել։ Արտադրողը պնդում է, որ այն 2436 x 1125 պիքսել է կազմում, հայցվորները կարծում են, որ իրականում այն ավելի ցածր է. ոչ բոլոր կետերը ունեն կարմիր, կանաչ և կապույտ սուբպիքսելներ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոր iPhone–ները չեն անցել ամրության ստուգումը, որն անցկացրել է SquareTrade ընկերությունը։ Թեստերից մեկի ժամանակ երկու հեռախոսները վայր են գցել 182 սմ բարձրությունից դիմերեսի և դարձերեսի վրա։ Առաջին դեպքում iPhone Xs–ը և Xs Max–ը լուրջ վնասվածքներ են ստացել։ Առջևի պանելի վրա ընկելիս Xs–ի ապակին գրեթե ամբողջությամբ կոտրվել է, իսկ Xs Max–ի վրա ճաքեր են առաջացել։ Արդյունքում մասնագետները հայտարարել են, որ հեռախոսը «շատ զգայուն է հարվածների նկատմամբ»։