Թուրքիան ԱՄՆ–ից ավելի քան 100 կործանիչ կգնի. Էրդողան

Անկարան սպասում է հինգերորդ սերնդի ամերիկյան կործանիչների մատակարարմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի –Sputnik. Թուրքիան մտադիր է Միացյալ Նահանգներից հինգերորդ սերնդի 120 հատ F-35 ձեռք բերել։ Այս մասին, ինչպես հայտնում է RT–ն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թրամփն ու Էրդողանը կարող են հաշտվել. ԱՄՆ–ում ուսումնասիրում են Գյուլենի արտահանձնման հարցը

«ԱՄՆ–ն F-35 է արտադրում։ Մեզ նույնպես 120 միավոր կմատակարարեն», – նշել է Էրդողանը։

Նշենք, որ ավելի վաղ Վաշինգտոնը փորձում էր թույլ չտալ, որ Անկարան ռուսական С-400 ԶՀՀ ձեռք բերումի` հայտարարելով կործանիչների գործարքը չեղյալ հայտարարելու հավանականության մասին։

Ի պատասխան Թուրքիան հայտարարել էր, որ կհրաժարվի Ռուսաստանի հետ պայմանագրից։ Ավելին` ցանկության դեպքում ձեռք կբերի ամերիկյան F-35 կործանիչները` որպես այլընտրանք։