Թրամփն ու Էրդողանը կարող են հաշտվել. ԱՄՆ–ում ուսումնասիրում են Գյուլենի արտահանձնման հարցը

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցն ուսումնասիրվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի –Sputnik. ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփը Բուենոս Այրեսում G20 –ի շրջանակում հանդիպելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայտարարել է, որ ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցն ուսումնասիրվում է։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

«Երբ Բուենոս Այրեսում հանդիպում տեղի ունեցավ, նախագահ Թրամփն ասաց նախագահ Էրդողանին, որ իրենք աշխատում են այդ ուղղությամբ, սակայն մենք կոնկրետ քայլեր պետք է տեսնենք», – հայտարարել էր Չավուշօղլուն Դոհայում տեղի ունեցած համաժողովի ժամանակ։

Թուրքիայի իշխանությունները Գյուլենի FETO կազմակերպությանը մեղադրում են 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջում իրականացնելու փորձին առնչություն ունենալու մեջ։ ԱՄՆ–ում գտնվող Գյուլենը, դատապարտել է հեղաշրջումն ու հերքել մեղադրանքները։ Թուրքիան փորձում է ԱՄՆ–ից նրան հետ վերադարձնել։