ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի –Sputnik. Russia Today հեռուստաալիքի, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության և «Sputnik» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Տելեգրամի իր էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութում երգում է նրա ոչ պակաս հայտնի ամուսին` ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը։
«Երբ Տիգրանը երգում է. «Քո հոգնած աչքերն ինձ գեղեցիկ են թվում», – հաստատ գիտեմ, որ նա իմ մասին է երգում։ «Ավելի հասուն տարիքում, ավելի ուժեղ ես սիրում...»», – տեսանյութին կից գրել է Մարգարիտա Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ 2014 թվականի ամռանը, 20 տարվա համատեղ կյանքից հետո, Քեոսայանը անսպասելիորեն ամուսնալուծվեց կնոջից` դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայից։ Գրեթե անմիջապես պարզվեց, որ ռեժիսորն այլ կին ունի` Մարգարիտա Սիմոնյանն էր։ 2014 թվականի սեպտեմբերին Սիմոնյանն ու Քեոսայանը որդի ունեցան։ Նա զույգի երկրորդ երեխան էր. 2013 թվականի օգոստոսին լրագրողը ռեժիսորից նաև դուստր էր լույս աշխարհ բերել։