Նոր խորհրդարանում ավելի շատ պատգամավոր կլինի. ԿԸՀ–ը հաստատել է մանդատների թիվը

Փաշինյանի դաշինքը 88 մանդատ է ստացել, մյուս երկու կուսակցությունները` 27 պատգամավորական աթոռ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի –Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը խորհրդարանում 88 պատգամավոր կունենա։ Այս մասին այսօր ԿԸՀ–ի նիստի ժամանակ հայտարարեց նախագահ Տիգրան Մուկուչյանը` ներկայացնելով դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները։

Ի՞նչ պատկեր կունենանք նոր խորհրդարանում. ԿԸՀ–ն ամփոփեց ընտրությունների արդյունքները

Ընտրությունների արդյունքով «Իմ քայլը» ստացել է ձայների 70,42%–ը։ Ստացված ձայներին համապատասխան` դաշինքը 84 մանդատ կունենա։ Բացի այդ մանդատները բաշխելու ժամանակ «Իմ քայլը» ազգային փոքրամասնությունների` եզդիական, ռուսական, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչների համար ստացել է նախատեսված բոլոր 4 մանդատները։

Այդպիսով, Փաշինյանի համախոհները խորհրդարանում 88 մանդատ կստանան։

ԲՀԿ–ն (8,26%) և «Լուսավոր Հայաստանը» (6,35%) համապատասխանաբար` 10 և 7 մանդատ կունենան նոր խորհրդարանում։

Այնուամենայնիվ, այդ երկու կուսակցությունները ևս լրացուցիչ մանդատներ կստանան։ Համաձայն Հայաստանի ԸՕ պահանջների` ընդդիմությունը պետք է ԱԺ– պատգամավորների 1/3–ը լինի։ Այդ իսկ պատճառով ԲՀԿ–ն կստանա 26 մանդատ, «Լուսավոր Հայաստանը»` 18։

6-րդ գումարման խորհրդարանում լրացուցիչ տեղեր բաժանելու անհրաժեշտություն չկար, այդ պատճառով էլ այն 105 պատգամավոր ուներ։ 7-րդ գումարման ԱԺ–ում 132 պատգամավոր կլինի։