Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին՝ Անկախության օրվա առթիվ

Նախագահը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նոր թափ հաղորդել երկու երկրների միջև միջպետական համագործակցությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նոր թափ հաղորդել երկու երկրների միջև միջպետական համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ամրապնդել առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար կապերը, նպաստել հայ-ղազախական բազմակողմ համագործակցության ներուժի բացահայտմանը:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ղազախստանը համագործակցում են նաև ՀԱՊԿ–ի և ԵԱՏՄ–ի շրջանակներում։