Իսկապես բուժում է. ռուս ռեստորատորը` հայկական հրաշք ուտեստի մասին

Հայտնի ռուս լրագրող և ռեստորատոր Ալեքսեյ Զիմինը պատմել է խաշի օգտակարության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի –Sputnik. Խոհարար, հեռուստահաղորդավար, «Афиша-Еда» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Զիմինը «Կոմերսանտի» ընթերցողներին պատմել է խաշի օգտակարության մասին։

Ռեստորատորի խոսքով` խոզի սմբակների և երախի մեջ կոլագենը շատ է։ Իսկ խոզի վերջույթներում այդ սպիտակուցն անհավանական քանակության է։ Ջերմային մշակման ժամանակ խոզի ոտքերի հիմքով պատրաստված արգանակը դոնդողանյութի է վերածվում։

Իսկապես բուժում է. ռուս ռեստորատորը` հայկական հրաշք ուտեստի մասին

Ինչպես նշել է Զիմինը` բժիշկները վնասվածքներ, կոտրվածքներ ունեցող մարդկանց խորհուրդ են տալիս առավոտյան գնալ հայկական ռեստորան և խաշ պատվիրել։

«Տաք ջրիկ կամ սառը դոնդողանյութ ներկայացնող ուտեստը, կամ հայրենական տարբերակով` խոլոդեցը, որը իր «կյանքի» կես ճանապարհին է գտնվում», – գրված է հրապարակման մեջ։

Պետք է նշել, որ Հայաստանի ռեստորաններում սովորաբար տավարի տոտիկներից պատրաստած խաշ են մատուցում, ինչը նույնպես մեծ պահանջարկ է վայելում զբոսաշրջիկների շրջանում։

Իսկապես բուժում է. ռուս ռեստորատորը` հայկական հրաշք ուտեստի մասին

Ինչ վերաբերում է «խոզի խաշին», այն հաճախ պատրաստում են գյուղերում, բաց կրակի վրա, քանի որ խոզի հոտն ավելի ուժեղ է, քան տավարինը և տանը երկար է մնում, ինչքան էլ օդափոխես։

Խաշը մատուցում են վաղ առավոտյան, ուտում սխտորով և չոր լավաշով։ Ուտեստի անունն առաջացել է «խաշել» բառից։ Հագեցնող արգանակը բավական մեծ տարածում ուներ հնում։ Այն այժմ, կարելի է ասել, երկրորդ կյանք է ստացել։