ՌԱԴԻՈ

Աղուզումցյան.«Հումորի միջոցով կարելի է կառավարել մարդկանց»

Հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է կառավարիչների համար կարևոր հատկանիշներից, որոնք կօգնեն նրան ղեկավարելիս։
Sputnik
Աղուզումցյան.«Հումորի միջոցով կարելի է կառավարել մարդկանց»

Նա նշում է, որ նախկին համակարգում պետք է եղել լավ կատարող։ Եղել է մեկը կամ մի քանիսը, որ հրահանգ են տվել։ Այն էլ գործել է վատ փոստի էֆեկտը` հրահանգը վերևից մինչև ներքև է հասել ընդհանրապես փոխվել է բովանդակությունը։

«Բոլոր կառավարիչների համար մի կարևոր հատկանիշ կա` դա հումորն է։ Պարզվում է` հումորը փրկարար է։ Այն հնարավորություն է տալիս կոնֆլիկտներ չունենալ, իսկ կառավարման հարցում կոնֆլիկտներ չունենալը առաջնային է։ Բայց ոչ մեկ նախապես չի չափում` հումոր ունի ապագա կառավարիչը, թե՞ չէ, իսկ հումորի միջոցով կարելի է կառավարել մարդկանց։ Չի գնահատվում նաև ստեղծարարությունը, այդ կառավարիչը ստեղծարար է, թե՞ ոչ։ Կամ շատ կարևոր հատկանիշներ, ինչպիսիք են ուշադրության բաշխումը, մտածողության արագությունը, որոշման ընդունման արագությունը, սխալի ընդունումը»,–նշում է հոգեբանը։

Աղուզումցյանի խոսքով` հումորը չպետք է լինի վիրավորող և դաժան, այն պետք է նպաստի բարելավելու իրադրությունը։