Մելիքյան. «Քաղաքական պայքարը տեղափոխվեց լրատվամիջոցներ,ապա ավելի թեժացավ սոցցանցերում»
© Sputnik
Ըստ նրա` Հայաստանում լրատվամիջոցները բաժանված են տնտեսական և քաղաքական ճամբարների։ Նրանք ավելի շատ սպասարկում են իրենց հովանավորների շահերը, քան հասարակության։
«Պետք է ասել, որ այդ բաժանված լինելն ավելի ցայտուն երևաց հեղափոխության և հետհեղափոխության ժամանակահատվածում, երբ քաղաքական պայքարը թեժացավ։
Իսկ եթե լրատվությունն անաչառ չէ, այն արդեն լրատվություն չէ, այլ պրոպագանդա»,–ասում է Մելիքյանը։
Նրա խոսքով` գնում էր քաղաքական պայքար, որը տեղափոխվեց լրատվամիջոցներ, ապա ավելի թեժացած ձևով արտահայտվեց սոցիալական ցանցերում։