Համով Հայաստան. Ինչպես պատրաստել ուտեստ առանց տապակելու, եփելու և շոգեխաշելու

«Ծիածանափայլ իշխանը» այսքան համեղ և արտասովոր եղանակով պատրաստում են Երևանի միայն մի ռեստորանում։
Sputnik

«Համով Հայաստան» խոհարարական նախագծի շրջանակում Sputnik Արմենիայի թղթակիցները պատմում են, թե ինչպես պատրաստել «Ծիածանափայլ իշխան» ուտեստը։  Այդ հարցում օգնում է մայրաքաղաքի ռեստորաններից մեկի շեֆ–խոհարար Ստեփան Բուրմիստրովը։

Ձուկը չեն տապակում, չեն եփում, այլ սկզբում պատրաստում են հատուկ սարքի մեջ, որը «վակուումային փաթեթավորող» է կոչվում, այնուհետև հատուկ ջեռոց ուղարկում։ Այդպես ձուկը մոտ 1 ժամ պատրաստվում է  50 աստիճանի տակ։

Որպես խավարտ մատուցվում է թարխունով և կանաչ ոլոռով պատրաստված խյուսը, տապակած սամիթ և ձիթապտղի տոպենանտ։

«Սամիթը հիանալի համադրվում է ձկան հետ։ Մեզ անհրաժեշտ է արմատային մասը», – ասում է Ստեփանը։

Արմատը մարինացնում են ձիթապտղի յուղի մեջ, ավելացնում աղ, այնուհետև եփում ջեռոցում։ Մանրամասները դիտեք տեսանյութում։