Հենրիխ Մխիթարյանի դուբլը չփրկեց «Արսենալին»

Սա Հայաստանի հավաքականի ավագի 1–ին դուբլն է անգլիական պրեմիեր լիգայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն այսօր 2 գոլի հեղինակ է դարձել։

Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» այսօր հյուրընկալվել է «Սաութհեմփթոնին»:

Ինչպես է հայ տղան Արցախի դրոշով մտնում դաշտ ադրբեջանական ակումբի խաղի ժամանակ. տեսանյութ

Հանդիպման 28-րդ րոպեին խաղի հաշիվը հավասարեցրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Արդեն հանդիպման 53-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 2–րդ անգամ է գրավել «Սաութհեմփթոնի» դարպասը` դառնալով երկրորդ գոլի հեղինակը և հաշիվը դարձնելով 2։2։

Ի դեպ, սա Հայաստանի հավաքականի ավագի 1–ին դուբլն է անգլիական պրեմիեր լիգայում։

Հանդիպման 85–րդ րոպեին, սակայն, «Սաութհեմփթոնին» հաջողվեց խփել 3–րդ գնդակը ր հաղթել «Արսենալին»

«Սաութհեմփթոնին»–«Արսենալ» հանդիպումն ավարտվեց 3։2 հաշվով։