ՌԱԴԻՈ

Հակոբյան. «Ճնշում է գործադրվում ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի վրա»

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnk Արմենիայի եթերում խոսում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ծավալված իրադարձություններին։
Sputnik
Հակոբյան. «Ճնշում է գործադրվում ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի վրա»

Հակոբյանը նշում է` ինչ պրոցեսներ էլ ընթանան ՀԱՊԿ–ում, Բելառուսի ներկայացուցիչը ում հետ էլ հանդիպի, միևնույն է` գլխավոր քարտուղարի հարցը որոշվում է կոնսենսուսի միջոցով

Ըստ նրա` եթե Հայաստանի իշխանությունը շարունակեն իրենց որդեգրած քաղաքականությունը և պնդեն` մինչև մեզ հատկացված ժամկետի վերջը պետք է լինի ՀՀ ներկայացուցիչը, ամեն դեպքու այդ կոնսենսուսը չի լինի, և հարցն առկախված կմնա։

«Կարծում եմ, որ հիմա ավելի շատ ռեալ է առկախ իրավիճակը։ Ճնշում է գործադրվում ոչ միայն Հայաստանի վրա, այլ նաև Ռուսաստանի վրա, որովհետև այս պրոցեսում կա որոշակի ներհապկային կոալիցիա, նախևառաջ` Ռուսաստանի դեմ։ Այս պարագայում ուղղակի փորձում են հայկական խնդիրը օգտագործել հենց Ռուսաստանի դիրքերը թուլացնելու համար»,– ասում է փորձագետը։