Երբ պառկել ես կես ժամով հանգստանալու․ զվարճալի տեսանյութ Ամանորի խորհրդանիշի մասին

Դիտեք, թե ինչպես է դժբախտ խոզը պառկել հանգստանալու, բայց խոճկորները շուրջպար են բռնել բազմազավակ մոր շուրջը։
Sputnik

Բոլոր մայրերը տեղյակ են, թե որքան բարդ է հանգստի համար րոպե գտնել, երբ տանը շատ երեխաներ կան։ «Կապիկները» խորհրդային մուլտֆիլմի խեղճ մոր նման այս տեսանյութի հերոսուհուն երեխաները ոչ մի վայրկյան հանգիստ չեն տալիս։

Խոզուկներն այնպիսի արագությամբ են շուրջպար բռնում, որ շատերի գլուխը կպտտվեր։ Իսկ մայր խոզը երկար սպասված հանգստի հույսով պառկած է գետնին։ Ի դեպ, 2019թ-ը Դեղին խոզի տարի է։