Կորյունը կծել է Անֆիսա Չեխովայի «հինգերորդ կետը»․ զվարճալի տեսանյութ

Երկու ամսական Ջեքը, որը կծել է հաղորդավարի հետույքը, Մոսկվայի կենդանաբանական այգու բնակիչներից է։
Sputnik

Հայտնի հաղորդավար Անֆիսա Չեխովայի գլամուրային ֆոտոսեսիան ոչ այնքան հաճելի ավարտ է ունեցել։ Նկարահանման հրապարակում նրա գործընկերը եղել է առյուծի ձագը, որը ոչ մի կերպ չի ցանկացել կեցվածք ընդունել։ Ի վերջո կենդանիների փոքրիկ արքան այնպես է կծել Անֆիսայի հետույքը, որ նա ցավից և անսպասելիությունից ճչացել է։

Չեխովան տեսանյութը հրապարակել է Instagram-ում։

«Ինձ մի քիչ կծել են, բայց ստացել եմ աննկարագրելի զգացողություններ», - գրել է նա։

Դիտեք զվարճալի տեսանյութը։