Գարիկ Մարտիրոսյանը գնացել է քասթինգի, բայց նրան չեն վերցրել․ տեսանյութ

Հայտնի հաղորդավար և երգիծաբան Գարի Մարտիրոսյանը զվարճալի տեսանյութ է հրապարակել սոցցանցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի շոումեն, Comedy Club–ի գեղարվեստական ղեկավար Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի բաժանորդներին խոստովանել է, որ իրեն «Բրավո» խմբում չեն ընդգրկել ռուս երգիչ Վալերի Սյուտկինի պատճառով։

Մարտիրոսյանը Instagram-ում հրապարակել է համապատասխան տեսանյութը, որում նա նմանակում է Սյուտկինին։

«Գնացի «Բրավո» խմբի քասթինգին։ Չվերցրին։ Ասացին, որ Սյուտկինն ավելի լավն է։ Վիրավորական է։ Շատ վիրավորական։ Հատկապես այն պատճառով, որ դա այդպես է», - գրել է Մարտիրոսյանը։

Գրառումը մի քանի հարյուր հազար «like»–ի է արժանացել։

«Կրասաուչեգ», - գրել է alex_paparetskiy-ն։

Մեկ այլ օգտատեր առաջարկել է գնալ Մարմելաձեի մոտ, որպեսզի նա Գարիկին ընդգրկի ՎԻԱ ԳՐԱ խմբում։

«Գարիկն ամեն տեղ կգերազանցի բոլորին», - գրել է նա։

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի Instagram-յան էջը մոտ 2 միլիոն բաժանորդ ունի։