Հայի ջախջախիչ հարվածը․ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը կրկնակի չեմպիոն է դարձել. լուսանկար

Կանադահայ մարզիկ Էրիկ Բազինյանը հաղթել է մեքսիկացի Ադրիան Լունու Ֆլորեսին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Կանադահայ բռնցքամարտիկ, 23-ամյա Էրիկ Բազինյանը երկու չեմպիոնական գոտի է պաշտպանել պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում։ Այս մասին հայտնում են կանադական ԶԼՄ-ները։

Մրցաշարը տեղի է ունեցել նախօրեին կանադական Էդմոնտոն քաղաքում։ WBA-ի և WBO-ի գերմիջին քաշային կարգի տիտղոսների համար Էրիկը մենամարտել է 28-ամյա մեքսիկացի Ադրիան Լունա Ֆլորեսի հետ և 10-ռաունդանոց մենամարտի 5-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել:

Բազինյանը ծնվել է Երևանում 1995թ-ին։ 2011թ-ին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Քվեբեկ, 2013թ-ից սկսել է ելույթ ունենալ պրոֆեսիոնալ բռնցքամարտում։ Նա կիսածանր քաշային կարգում Կանադայի ազգային առաջնության եռակի հաղթող է։ Բազինյանն ամուսնացած է, ունի Կանադայի քաղաքացիություն։