Որոնք են աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերը․ լուսանկարներ

TripAdvisor զբոսաշրջային կայքը հարցում է անցկացրել և պարզել, թե զբոսաշրջիկները որ վայրերն են ամենից շատ այցելում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Հին Հռոմի ճարտարապետական հուշարձանը՝ Կոլիզեումը, ամենահայտնի տեսարժան վայրերի ցուցակի առաջին հորիզոնականում է։

Երկրորդ տեղում է թանգարանների համալիրը, որը գտնվում է Վատիկան պետության տարածքում (կրկին Իտալիայում)։ Այդ թանգարանների հավաքածուները ստեղծել են Հռոմի պապերը և պարունակում են դասական վարպետների գեղարվեստական աշխատանքներ, ներառյալ Վերածննդի դարաշրջանի ստեղծագործությունները։

Որոնք են աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերը․ լուսանկարներ

Եռյակը եզրափակել է Նյու Յորքի Ազատության արձանը։ Նեոկլասիցիզմի ոճով քանդակված ահռելի հուշարձանը գտնվում է ԱՄՆ-ում՝ Ազատության կղզում։

Որոնք են աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերը․ լուսանկարներ

Չորրորդ տեղում է աշխարհի ամենամեծ և ամենահայտնի թանգարաններից մեկը՝ Լուվրը (Ֆրանսիա, Փարիզ)։

Որոնք են աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերը․ լուսանկարներ

Էյֆելյան աշտարակը հինգերորդ տեղում։ Փարիզի կենտրոնում գտնվող մետաղական աշտարակը Ֆրանսիայի մայրաքաղաքի այցեքարտն է։ Էյֆել են անվանել գլխավոր կոնստրուկտոր Գուստավ Էյֆելի պատվին, իսկ Էյֆելն այն ուղղակի անվանել է «300-մետրանոց աշտարակ»։

Որոնք են աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերը․ լուսանկարներ

Վարկանիշում ներառվել են նաև Սագրադա ֆամիլիան (Իսպանիա), Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» կամուրջը, Սթոունհենջը (Մեծ Բրիտանիա), Վերսալի պալատը (Ֆրանսիա) և Վենետիկի Մեծ ջրանցքը (Իտալիա)։

Որոնք են աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերը․ լուսանկարներ