Զինծառայողներին ծանր վիճակում Ստեփանակերտից Երևան են տեղափոխել

Զինվորական հոսպիտալ տեղափոխված զինծառայողների վիճակը ծանր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Երկու զինծառայող ծանր վիճակում Ստեփանակերտից Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալ են տեղափոխվել։ Sputnik Արմենիային տեղեկությունը հաստատեցին հոսպիտալում։

Երկուսի վիճակն էլ կայուն ծանր է։ Մեկը վնասվածքներ է ստացել ականի պայթյունից, մյուսը` հրազենից։  Զինծառայողներից մեկը վնասվածքներ ունի որովայնի շրջանում, մյուսը` դեմքի հատվածում, նրա ձախ սրունքն անդամահատել են։

Պաշտպանության ոլորտի աղբյուրն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ զինծառայողները վնասվածքներ են ստացել ականի պայթյունից։

Մեր տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։