Հայաստանում դժվարանցանելի ճանապարհներ կան. ո՞ր հատվածներն են մերկասառույցով պատվել

Վարորդները պետք է զգուշանան մարզերի ուղղությամբ երթևեկելիս, որովհետև որոշ ճանապարհներ տեղ–տեղ պատվել են մերկասառույցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին ժամը 10:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Ծաղկահովիտ-Արթիկ, Ծաղկահովիտ-Ապարան, Սևան-Մարտունի, Գորիս-Սիսիան, Սարավան-«Զանգեր», Վայք-Ջերմուկ և Կոտայքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: