ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամները կռվել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմնակիցների հետ։ Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կաթողիկոսի հակառակորդները ավտոերթով Երևանից հասել են Էջմիածին։
Նրանք փորձել են ներխուժել տաճարի տարածք, սակայն դիմադրություն են ցույց տվել կաթողիկոսի կողմնակիցները։Նրանք միմյանց վրա ձվեր և քարեր են նետել։
Կաթողիկոսի կողմնակիցների և հակառակորդների միջև բախում է տեղի ունեցել Էջմիածնում. տեսանյութ
© Photo : Shant News
Միջադեպի վայրում հավաքվել են բազմաթիվ ոստիկաններ և կենդանի շղթա են կազմել՝ փորձելով հանգստացնել երկու կողմերին։
Կաթողիկոսի կողմնակիցների և հակառակորդների միջև բախում է տեղի ունեցել Էջմիածնում. տեսանյութ
© Photo : Shant News
Հիշեցնենք, որ հունիսի 6–ից ի վեր պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացվում Հայաստանում։ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը պահանջում է կաթողիկոսի հրաժարականը։
Երեկ կայացել է Գարեգին Բ-ի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։