ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik.Sputnik Արմենիայի օպերատոր և ֆոտոթղթակից Արամ Ներսեսյանն այսօր պարգևատրվեց STR ավտոակումբի շնորհակալագրով՝ կազմակերպության գործունեությունն ակտիվորեն լուսաբանելու համար։ Արամ Ներսեսյանին շնորհակալագիրը հանձնեց ակումբի ղեկավար Արսեն Մանուկյանը։
Sputnik Արմենիայի ֆոտոթղթակիցը շնորհակալագրի արժանացավ
© Sputnik / Nana Martirosyan
«Շնորհակալագիրը հանձնվում է ֆոտոլրագրող Արամ Ներսեսյանին՝ 2018թ-ին կազմակերպության գործունեությունն ակտիվորեն լուսաբանելու համար», - ասաց Մանուկյանը։ Արամ Ներսեսյանը մշտապես լուսաբանել է ակումբի միջոցառումները։ Նա նկարել է դրագ ռեյսինգն ու դրիֆթ շոուն։
Sputnik Արմենիայի ֆոտոթղթակիցը շնորհակալագրի արժանացավ
© Sputnik / Nana Martirosyan
STR ավտոսիրահարների ակումբը հիմնադրվել է 2005թ-ին Երևանում։ Միայն 2018թ-ին ակումբը կազմակերպել է 17 միջոցառում, որոնցից մեկը` Արցախում։