Տոնածառը շքեղ կլինի. Երևանի քաղաքապետը գեղեցիկ տոն խոստացավ

Երևանի քաղաքապետը հետևել է սոցիալական ցանցերում օգտատերերի արձագանքներին և վստահ է, որ հիմնական մասը գոհ է նոր տոնածառ գնելու որոշումից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վստահ է, որ Ամանորի տոնածառը շքեղ կլինի, քաղաքի բնակիչների գոհ կլինեն դրանից։ Այդ մասին նա հայտարարեց լրագրողների հետ զրույցում։

Նոր գեղեցկուհու հետ և առանց դիզայների. որքան կարժենա Երևանի գլխավոր տոնածառը

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի Ամանորի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21–ին տոնական համերգի շրջանակում։

Նրա խոսքով` երկրի գլխավոր տոնածառը չէր փոխվել 2005թ.–ից (նկատի ունի կմախքը, քանի որ տոնածառը հավաքվել է բնական ճյուղերից` խմբ.), ուստի մայրաքաղաքի և ամբողջ երկրի բնակիչներն իրոք ուրախ կլինեն այս առիթով։

Ավելին` Մարությանը հետևել է սոցիալական ցանցերի օգտատերերի արձագանքներին և վստահ է, որ հիմնական մասը գոհ է նոր տոնածառ գնելու որոշումից։ Նա նաև հավելեց, որ քաղաքապետարանը մայրաքաղաքի 2800–ամյակին նվիրված միջոցառումների հաշվին տնտեսել էր միջոցներ և դրանց մի մասը տրամադրել տոնածառ գնելուն։

«Այն շատ գեղեցիկ և շքեղ կլինի։ Շուտով բոլորն անձամբ կհամոզվեն դրանում», – ասաց Մարությանը։

Երևանի քաղաքապետարանը երկրի գլխավոր տոնածառը տեղադրելու վրա ծախսել է 70 միլիոն դրամ։ 35 մետր բարձրությամբ գլխավոր տոնածառի արժեքի մեջ, որը արհեստական է և ռուսական արտադրության, մտնում են դրա տեղափոխումը, մոնտաժը, 1500 խաղալիք և ավելի քան 200 կմ լուսադիոդային լույսեր։