Լավրովը խոսել է ԵԱՏՄ–ի և ՍԾՏՀ–ի համագործակցության օգտակարության մասին

Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է ԵԱՏՄ–ի և ՍԾՏՀ–ի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու օգտակարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. ԵԱՏՄ–ի և ՍԾՏՀ–ի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումն օգտակար կլիներ երկու կազմակերպությունների համար։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 39-րդ նիստում, որն անցկացվում է Բաքվում։

«ՍԾՏՀ–ն քաղաքական մարտադաշտ չպետք է լինի». Լավրովը ելույթ է ունեցել Բաքվում

«ՍԾՏՀ–ն գործընկերության լավ փորձ ունի այլ կառույցների հետ։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ Կազմակերպությունն արդյունավետ կապեր էր հաստատել Եվրասիական տնտեսական ընկերակցության հետ։ Դրան փոխարինել է Եվրասիական տնտեսական միությունը, որը տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների կարևոր գործոն է դարձել», – ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Նրա խոսքով` պետք է հատուկ ուշադրություն դարձնել առանձին տարածաշրջանների մակարդակով սահմանամերձ համագործակցությանը։

ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1–ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։

Սևծովյան տնտեսական համագործակցությունը (ՍԾՏՀ) հիմնադրվել է 25 տարի առաջ` 1992թ.–ին։ Կազմակերպությանն անդամակցում են Սևծովյան տարածաշրջանի 12 պետություններ` Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հայաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Սերբիան։