«Հայուհիներն անհավանական գեղեցիկ են». Վարդան հերթական կրքոտ լուսանկարն է հրապարակել

Pole-dance–ի աշխարհի չեմպիոնը կարմիր շրթներկ է քսել ու մտել ջուրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի երգչուհի և pole-dance–ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) որոշել է հաջորդ տարվա իր հորոսկոպը հրապարակել Instagram սոցցանցում, բայց որպեսզի հրապարակումը կատարյալ լինի, նա կցել է իր կրքոտ լուսանկարը։

Վարդան առանձնահատուկ ընդգծել է, որ ջրային միջավայրն անհրաժեշտ է հորոսկոպի իր նշանն ընդգծելու համար։ Իսկ հորոսկոպով նա «Ձուկ» է։

«Mamma Mia!!! Շա՜տ գեղեցիկ ես, անհավանական», «Գեղեցիկ ես... շատ... ընդհանրապես հայուհիներն ամենագեղեցիկն են», «Մոդելն իսկապես գեղեցիկ է։ Եվ շատ նման Մոնիկա Բելուչիին», «Ամեն անգամ թվում է, թե Դուք «Կույս» եք», – գրում են օգտատերերը։

Վարդան ծնվել է 1985թ.-ի մարտի 3-ին բազմանդամ ընտանիքում։ Նա 2 բարձրագույն կրթություն ունի` մասսայական միջոցառումների ռեժիսորի ու ֆիզկուլտուրայի ուսուցչի և մարզչի։ Կարիերայի ընթքում Վարդան կարողացել է շատ տիտղոսներ և մրցանակներ շահել` ելույթ ունենալով «Սև հրեշտակ» բեմական անունով։