Արցախում 3 մետրանոց ժենգյալով հաց են թխել. այն գրանցվել է «Դյուցազնագրքում»

Հսկա ժենգյալով հաց պատրաստելու նպատակն արցախյան խոհանոցի և ավանդական ուտեստի արժևորումն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Արցախում 3 մետրանոց, 20 կգ 885 գրամ քաշով ժենգյալով հաց են պատրաստել։

Ինչպես տեղեկացնում է «Արցախպրեսը», Հադրութի շրջանում պատրաստված հսկա ժենգյալով հացը գրանցվել է Հայաստանի «Դյուցազնագրքում»:

Արցախում 3 մետրանոց ժենգյալով հաց են թխել. այն գրանցվել է «Դյուցազնագրքում»

«Ռեկորդակիր» ուտեստը պատրաստվել է 1 ժամ 30 րոպեում։ Պատրաստմանը մասնակցել են 8 մարդ: Ժենգյալով հացի պատրաստման համար օգտագործվել է 26 անուն կանաչու տեսակ, որոնք աճում են միայն Արցախում:

Արցախում 3 մետրանոց ժենգյալով հաց են թխել. այն գրանցվել է «Դյուցազնագրքում»

Հացը թխելու համար պատրաստվել է դրա չափերին համապատասխանող հատուկ սալօջախ։

Ժենգյալով հացի թռումն իրականացվել է Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ, որին անմիջական աջակցություն է ցուցաբերել շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանը:

Արցախում 3 մետրանոց ժենգյալով հաց են թխել. այն գրանցվել է «Դյուցազնագրքում»

Նպատակն արցախյան խոհանոցի ավանդական  ուտեստի  արժևորումն է: