Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցել է Ֆրանսիայի նախագահին՝ Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի կապակցությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբեր — Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Ինչ է կատարվել Ստրասբուրգում հրաձգությունից հետո. տեսանյութ

Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա Ստրասբուրգի Սուրբ ծննդյան շուկայի հրաձգության՝ ահաբեկչական ակտի մասին, որը հարվածեց Ֆրանսիային` պատճառելով զոհեր և վիրավորներ:

Խորին և անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով տոկունություն և համբերություն: Այս դժվար պահին Հայաստանը և հայ ժողովուրդը կանգնած է բարեկամ Ֆրանսիայի կողքին»:

Հիշեցնենք` դեկտեմբերի 11–ին Ստրասբուրգի Կլեբեր հրապարակում, Սուրբ ծննդին նվիրված տոնավաճառի մոտ ինքնաձիգով զինված տղամարդը սկսել է կրակել անցորդների վրա։

Հրաձգության հետևանքով մահացել են 3 մարդ, 12-ը վնասվածքներ են ստացել։