ՌԱԴԻՈ

Մակունց. «Ֆոնդերում պայմաններն այնպիսին չեն, որ նկարները հնարավոր լինի անվնաս պահել

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը մեկնաբանում է Հայաստանի ազգային պատկերասրահից նկարները գերատեսչություններին տալու պրակտիկան։
Sputnik
Մակունց. «Ֆոնդերում պայմաններն այնպիսին չեն, որ նկարները հնարավոր լինի անվնաս պահել

«Նկարները տրվում են ցանկացած գերատեսչության` որոշակի ժամանակահատվածում, պայմանագրի հիման վրա։ Նման պրակտիկա կա։ Պայմանագրերի ժամկետները լրացել էին, և նկարները չէին վերադարձվել, ու պատկերասրահն անհանգստացել էր այդ առիթով»,–ասաց Մակունցը։

Նա տեղեկացրեց, որ աղմուկից հետո պատկերասրահի տնօրենն այլևս բողոք չի ներկայացրել։ «Հուսամ` խնդիրները լուծվել են, նկարները վերադարձվել են, և նոր պայմանագրեր են կնքվել»,–ասաց նախարարի պաշտոնակատարը։

Մակունցը կնախընտրեր, որ նկարների կրկնօրինակները տարվենի գերատեսչություններ, բայց այստեղ էլ ուրիշ խնդիր կա։ Ֆոնդերում պայմաններն այնպիսին չեն, որ դրանք հնարավոր լինի անվնաս պահել այնտեղ, և ճիշտ է, որ միջավայրը փոխվի։