Բոզոյան. «Եթե ՀԱՊԿ–ում առաջ տանեն Բելառուսի թեկնածուին, կարող է խնդիրը լրջանալ»
© Sputnik
Sputnik Արմենիայի եթերում, մեկնաբանելով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի շուրջ ծավալվող իրադարձությունները, ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Նա նշում է, որ Նորսուլթան Նազարբաևի ցանկության մասին գիտեինք, նա էլի էր հայտարարել դա։
«ՀԱՊԿ-ում առաջացել է բավականին լուրջ ճգնաժամ։ Արտաքուստ դա այդքան ակնհայտ չէ, բայց եթե Բելառուսն ու Ղազախստանը առաջ տանեն Բելառուսի թեկնածուին, իսկ Հայաստանը դեմ լինի, կարող է այդ խնդիրը լրջանալ։
Խաչատուրովի հանդեպ կատարվածը կարող է հանգեցնել լուրջ ճգնաժամի ՀԱՊԿ–ում, որից շատերը կարող են շատ ավելի հեռուն գնացող հետևություններ անել»,–ասում է քաղաքագետը։
Բոզոյանը կարծում է, որ այս իրավիճակից կարելի է դուրս գալ աշխատանքային կարգով խնդիրները քննարկելով։