Հայաստանի լեռներում բացվեց ԳԼՈՆԱՍՍ–ի առաջին կայանը

Հայաստանցիները կկարողանան օգտվել բարձր ճշգրտությամբ նոր քարտեզից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Բյորկանի աստղադիտարնից ոչ հեռու բացվեց Կապի ազդանշանային չափումների հավաքագրման միասնական կայանը (GLONASS)։ Ալեհավաքներից և սերվերային կենտրոնից բաղկացած համակարգը թույլ կտա տվյալներ ստանալ ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգի արբանյակներից և ներկայացնել Հայաստանի ճշգրիտ քարտեզը։ Նախագիծն իրականացվել է «Ռոսկոսմոս» ՌԴ դաշնային գործակալության միջոցներով։

«Մեր օգտատերերը նոր ու բարձր ճշգրտություն ունեցող քարտեզ կստանան։ Սա շատ կարևոր նախագիծ է մեր երկրի համար, իսկ ալեհավաքներից և սերվերային կենտրոնից բաղկացած համակարգը մեր տարածաշրջանում իր տեսակով առաջինը կլինի», – լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Արզումանյանը։

Հայաստանի լեռներում բացվեց ԳԼՈՆԱՍՍ–ի առաջին կայանը

«Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրենի` միջազգային համագործակցության գծով տեղակալ Սերգեյ Սավելևն իր հերթին պարզաբանեց, որ այժմ ԳԼՈՆԱՍՍ–ի օգտատերերին հասանելի կլինի Հայաստանի բարձրորակ քարտեզը, որից կկարողանան անվճար օգտվել բոլորը։

«Ուրախ ենք, որ մեր նախագիծը կօգնի Հայաստանի տնտեսությանն ու բնակիչներին։ Եվ եթե մտածենք ոչ միայն այսօրվա մասին, այլ տիեզերական մասշտաբներով, ապա կարելի է մտածել նաև առաջին հայ տիեզերագնացին թռիչքի պատրաստելու ուղղությամբ», – ասաց Սավելևը։

Հայաստանի լեռներում բացվեց ԳԼՈՆԱՍՍ–ի առաջին կայանը

Կենտրոնը կսպասարկեն անհրաժեշտ պատրաստություն անցած հայ մասնագետները։

ԳԼՈՆԱՍՍ արբանյակային նավիգացիոն համակարգը աշխարհում լայն տարածում ստացած ամերիկյան GPS համակարգի ռուսաստանյան անալոգն է։