ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի հյուսիսային շրջաններում այսօր` դեկտեմբերի 14-ի երեկոյան ժամերին, կգրանցվեն տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
Դեկտեմբերի 14-ի գիշերը, 15-18-ը տեղումները կդադարեն։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-ին կնվազի 4-5 աստիճանով:
Դեկտեմբերի 14-ի երեկոյան ժամերին Երևանում հնարավոր է թույլ թաց ձյուն, 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 2-4, գիշերային ժամերին` 0-2 աստիճան տաքություն։